Ձորաղբյուր-Աբովյան ճանապարհին մեքենան խրվել է ձյան մեջ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 15, 2011 13:10

Փետրվարի 14-ին, ժամը 19.58-ին քաղաքացի Ա.Օհանյանից ահազանգ է ստացվել, որ Ձորաղբյուր-Աբովյան ավտոճանապարհի 1-ին կմ-ում իր կողմից վարած ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, խրվել ձյան մեջ, ինքնուրույն չի կարողանում դուրս գալ և խնդրել է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Աբովյան քաղաքի մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարների ուժերով ձյան միջից ճանապարհի երթևեկելի մաս դուրս է բերվել «ԲՄՎ» մակնիշի 06ՍՏ512 պետհամարանիշով ավտոմեքենան: Ավտոմեքենայում եղել է միայն վարորդը:

Դիտվել է 909 անգամ:
Print Friendly

Leave a Reply