Խորթ հայրը կնստի 13 տարի` 2-ամյա երեխային ծեծելով սպանելու համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 15, 2011 13:35

Իրկուտսկի մարզի քաղաքային դատարանը երեքշաբթի  օրը 2-ամյա Նիկիտա Չեմեզովի  մոր ու նրա խորթ հոր նկատմամբ մեղադրական դատավճիռ կայացրեց:

Խորթ հորը` Վ. Շիշկինին  ՌԴ քր. օրենսգքի 111 (միտումնավոր ծանր վնասվածք հասցնելու մեղադրանքով) և  117-րդ հոդվածի համաձայն (խոշտանգում) դատապարտեց 13 տարվա ազատազրկման` խիստ ռեժիմի գաղութում, իսկ մորը` մեկ տարով ազատազրկելու  (ուղղիչ աշխատանքային գաղութում) վճիռ կայացրեց:

2-ամյա Նիկիտան մարզային հիվանդանոց էր տեղափոխվել 2009-ի ապրիլին: Բժիշկները փոքրիկի մարմնի վրա բազմաթիվ արյունազեղումներ  ու ծխախոտի այրվածքների հետքեր  հայտնաբերեցին: Երեխային ծեծի էր ենթարկել խորթ հայրը, որից հետո փոքրիկն  անգիտակից վիճակի մեջ էր հայտնվել: Ձեռք առնվեցին մի շարք վերականգնողական միջոցառումներ, սակայն  մարտի 1-ին երեխան մահացավ:

Դիտվել է 1441 անգամ:
Print Friendly

Leave a Reply