Նորապատում բնակարան է այրվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | February 15, 2011 13:03
Երեկ ժամը 08.45-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Նորապատ գյուղում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.25-ին, մարվել` 10.46-ին: Այրվել է Ա.Կարապետյանին պատկանող սեփական տան նախաշեմը, հյուրասենյակը, ննջասենյակը` ընդհանուր 60 քմ. մակերեսով և տան տանիքը` 50 քմ. մակերեսով:
Նույն օրը, ժամը 14.33-ին հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Աշտարակ-Օշական ավտոճանապարհի 3-րդ կմ-ին հարակից տարածքում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.30-ին, մարվել` 15.50-ին: Այրվել է 1 հա խոտածածկ տարածք:
Նույն օրը, ժամը 18.55-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Շիրակի փողոցի թիվ 70 շենքի տանիքում: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: Ժամը 18.59-ին դեպքի վայր է մեկնել Փրկարար ուժերի վարչության հրդեհաշիջման շտաբը: Ժամը 19.05-ին հայտարարվել է «հրդեհ 1 բիս» կանչ, որից հետո դեպքի վայր է մեկնել եւս երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.57-ին, մարվել` 20.27: Այրվել են շենքի տանիքը` 130 քմ. մակերեսով և այնտեղ կուտակված 50 քմ աղբ:






Facebook
Tweet This
Email This Post
