Որոշ ճանապարհներ փակ են, մի քանիսը` դժվար անցանելի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | February 15, 2011 12:56
Հանրապետությունում այսօր առավոտյան ժամը 9:00-ի դրությամբ շարունակում են փակ մնալ Սելիմի Լեռնանցքը և Շիրակի մարզի 11 համայնքների` Շաղիկի, Բերդաշենի, Ծաղկուտի, Գառնառիճի, Ալվարի, Պաղակնի, Ձորակերտի, Արտենիսի, Դարիկի, Լորասարի և Եղնջաջուրի ճանապարհները: Այսօր նաև դժվար անցանելի են Արթիկ-Պեմզաշեն-Մարալիկ և Արթիկ-Մանթաշ ճանապարհները:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հաղորդում են, որ Շիրակի Մարզում ճանապարհների մաքրման ուղղությամբ աշխատում է 8 միավոր տեխնիկա, երկուսը` Գեղարքունիքում են, ևս 2-ը` Տավուշում, 8-ը` Վայոց Ձորում, 10-ը` Կոտայքում: Ընդհանուր առմամբ մաքրման աշխատանքներում ներգրավված է 30 միավոր տեխնիկա:






Facebook
Tweet This
Email This Post
