ՀՀ ԱԳ նախարարն ընդունեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալին
Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | February 15, 2011 12:22
Երեկ Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ – պետքարտուղար Գրիգորի Կարասինին, ով Երեւանում է գտնվում միջգերատեսչական խորհրդատվություններին մասնակցելու նպատակով:
Հանդիպմանը քննարկեցին Հայաստան-Ռուսաստան ռազմավարական գործընկերության եւ դաշնակցային հարաբերությունների առավել զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Զրուցակիցները գոհունակությամբ նշեցին, որ երկու երկրների ղեկավարների միջեւ ակտիվ եւ կանոնավոր քաղաքական երկխոսությունն ամուր հիմք է ծառայում փոխշահավետ հարաբերությունների հետագա խորացման համար եւ քննարկեցին բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:
Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին մի շարք տարածաշրջանային հարցերի, մասնավորապես ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացի վերաբերյալ:






Facebook
Tweet This
Email This Post
