Արտակարգ պատահար Մոսկվայի մետրոյում
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | February 15, 2011 12:25
Մոսկվայի մետրոպոլիտենի «Ուսանողական» կայարանում մարդ է ընկել ռելսերի վրա, հայտնում է РИА Новости-ն: Դեպքը պատահել է 10:00-ին: Տուժածի վիճակի ծանրությունը դեռևս հնարավոր չէ գնահատել: Դեպքը պատահաբար է կատարվել, թե մարդը միտումնավոր է թռել ռելսերին՝ նույնպես հայտնի չէ:
Նշենք, որ երեկ էլ հայտնաբերվել էր երկու երիտասարդի դիակ, ովքեր «որոշել էին զբոսնել» մետրոյի վագոնի տանիքին: Որոշ տվյալների համաձայն, երիտասարդներն ինքնասպան են եղել:






Facebook
Tweet This
Email This Post
