Թեհրանում անջատվել է բջջային կապն ու ինտերնետը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 15, 2011 9:31

Իրանական  իշխանությունները փետրվարի 14-ին անջատել են բջջային կապն ու ինտերնետը, բացի այդ շարունակում են լրատվական ալիքների արբանյակային ազդանշանները խլացնել, հայտնել է BBC News-ը:

Քաղաքի կենտրոնում իսկական քաոս է տիրում, հայտնում է աղբյուրը, չեն դադարում  հակակառավարական պաստառներով փողոց դուրս եկած ցուցարարների ու ոստիկանների դաժան բախումները: Ցույցեր են կազմակերպվում նաև Իրանի մյուս քաղաքներում: Ականատեսների խոսքով` ողջ Թեհրանը լցված է վճռականորեն տրամադրված մարդկանցով: Անկարգությունների պատճառով քաղաքի շատ խանութներ փակ են: Ցուցարարները վանկարկում են. «Իրանական ռեժիմին Հոսնի Մուբարաքի ճակատագիրն է սպասվում»:

Դիտվել է 1739 անգամ:
Print Friendly

Leave a Reply