Երևանն արդեն մերժել է Թուրքիային աջակցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի ընտրություններում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 15, 2011 2:18
Թուրքական կողմն արդեն քանիցս դիմել է Հայաստանին, որպեսզի ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի առաջիկա ընտրություններում աջակցի Էրսին Էրչինին, սակայն միշտ է մերժում է ստացել: Այս մասին փետրվարի 14-ին “Ռեգնում” գործակալությանը հայտնել է Հայաստանի ԱԳՆ-ի աղբյուրը: “Հայաստանն աջակցություն է ցույց տալիս միայն բարեկամ երկրներին, իսկ Թուրքիան մեզ համար բարեկամական երկիր չէ”,- նշել է աղբյուրը:
Ինչպես ավելի վաղ հաղորդել է “Ռեգնումը”` հղում անելով Haberturk թուրքական թերթին, Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը 2011 թ. մարտին դիվանագետ Էրսին Էրչինին գործուղելու է Երևան: Սպասվում է, որ թուրք դիվանագետը նախագահ Սերժ Սարգսյանին կփոխանցի Թուրքիայի ղեկավարի աձնական ուղերձը` ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի առաջիկա ընտրություններում Էրչինի թեկնախությունը Հայաստանի կողմից պաշտպանելու խնդրանքով:
Թերթը նշում է, որ Թուրքիայի ներկայացուցիչը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի հիմնական հավակնորդներից է: Ըստ հրատարակության տեղեկատվության` նա արդեն ապահովել է կազմակերպության անդամ 25 երկրների աջակցությունը: Ներկայումս ԵԱՀԿ-ի մեջ մտնող 52 երկրներից 25-ն արդեն խոսք են տվել Թուրքիային պաշտպանել Էրչինին առաջիկա ընտրություններում, որոնք տեղի կունենան այս տարվա գարնանը: Սպասվում է, որ թուրք դիվանագետը կփոխարինի այդ պաշտոնում Մարկ Պեռեն Բրիշամբոյին, որի լիազորությունների ժամկետը լրանում է 2011 թ. գարնանը:
Վերլուծաբան Վիկտոր Յակուբյանը համարում է, որ սա Թուրքիայի ղեկավարության հերթական փայլուն դիվանագիտական հնարքն է: “Դիմելով այդ հարցով անմիջականորեն Հայաստանի նախագահին` նրանք շրջանցում են Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը: Հայաստանի նախագահի մերժման և Էրչինի ԵԱՀԿ գլխավոր քարտուղար ընտրվելու դեպքում Հայաստանի համար ակնհայտորեն իմաստ չի ունենա հույսեր կապել կառույցի հավասարակշռված դիրքորոշման հետ: Իսկ ընդառաջելով Գյուլի խնդրանքին` Հայաստանի նախագահը կարծես կվերականգնի հայ-թուրքական սառեցված արձանագրությունների կապակցությամբ երկխոսության շարունակման հնարավորությունը: Սակայն Հայաստանի ղեկավարը կարող է Թուրքիայի նախագահի խնդրանքը վերահասցեագրել գերատեսչական գծով` Հայաստանի ԱԳՆ”,- կարծում է Յակուբյանը:
http://www.regnum.ru/news/polit/1374551.html#ixzz1DxgQyMsv






Facebook
Tweet This
Email This Post
