Լոնդոնը Կահիրեի խնդրանքով սառեցնելու է Մուբարաքի և նրա շրջապատի հաշիվները, այդ մասին հայտնել է Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 15, 2011 1:38

Եգիպտոսի զինված ուժերի բարձրագույն խորհուրդը, որ ստանձնել է երկրի իշխանությունը նախագահ Մուբարաքի հեռանալուց հետո, դիմել է Մեծ Բրիտանիայի իշխանություններին` խնդրելով սառեցնել Եգիպտոսի ղեկավարության որոշ նախկին անդամների ակտիվները:

“Մենք Եգիպտոսի կառավարությունից դիմում ենք ստացել մի քանի եգիպտական նախկին պաշտոնյաների ակտիվները արգելափակելու խնդրանքով: Մենք և մեր եվրոպական ու միջազգային  գործընկերներն իհարկե աջակցություն ցույց կտանք, ինչպես Թունիսի դեպքում”,- հայտնել է երկուշաբթի օրը բրիտանական ԱԳՆ-ի ղեկավար Ուիլյամ Հեյգը:

 Նա նշել է, որ Եգիպտոսի կառավարության նախկին անդամների ակտիվները կարգելափակվեն, եթե գտնվեն “պետական միջոցների անօրինական կամ անթույլատրելի օգտագործման” վկայություններ:

Դիտվել է 1009 անգամ:
Print Friendly

Leave a Reply