Եմենը և Բահրեյնը ընդվզեցին` հետևելով Եգիպտոսին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 15, 2011 1:30
Եգիպտոսից հետո, որտեղ անցած շաբաթ երկրի նախագահ Հոսնի Մուբարաքը փողոցի ճնշման տակ հրաժարական տվեց, հակակառավարական ցույցերի ալիքը տարածվեց Մերձավոր Արևելքի երկրներում:
Եմենի մայրաքաղաք Սանայում այսօր բախումներ եղան նախագահ Ալի Աբդալլա Սալեհի կողմնակիցների և հակառակորդների միջև: Ոստիկանությունը փորձում էր ցրել ցուցարարների երթը, սակայն բախումներից հնարավոր չեղավ խուսափել: Վիրավորվեց առնվազն 5 մարդ: Արդեն չորրորդ օրն է, ինչ Եմենում բողոքի ցույցերի նոր ալիք է բարձրանում` նախագահի հրաժարականի և ժողովրդավարական բարեփոխումների պահանջով:
Նման իրավիճակ է նաև Բահրեյնում: Այնտեղ նույնպես իրավապահ մարմինները ստիպված եղան ցրել չթույլատրված ցույցը: Անցած կիրակի ուրիշ շիիթական Կարկազան գյուղում նույնպես բողոքի ցույցեր եղան: Ցուցարարների և իրավապահ մարմինների բախումների հետևանքով վիրավորվեց 3 ոստիկան: Այսօր Բահրեյնի իշխանությունները փողոց հանեցին ոստիկանների լրացուցիչ ուժեր, որպեսզի մասշտաբային անկարգություններ թույլ չտան:
http://top.rbc.ru/politics/14/02/2011/543577.shtml






Facebook
Tweet This
Email This Post
