Գուրչենկոն վնասել է ոտքը և հայտնվել հիվանդանոցում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 15, 2011 1:26

Դերասանուհի և երգչուհի Լյուդմիլա Գուրչենկոն, որ վերջերս նշեց իր 75-ամյակը, սայթաքել է և հիվանդանոց ընկել: Այս մասին երկուշաբթի РИА Новости-ին հայտնել է դերասանուհու ամուսինը` Սերգեյ Սենինը: Նա չի նշել ախտորոշումը և չի հայտնել, թե որ հիվանդանոցում է պառկած իր կինը:

Հոբելյանի նախօրեին Գուրչենկոն զարմացրեց հանրությանը,  որոշելով իր ուժերը փորձել ռեժիսորական արվեստում: Նա ֆիլմ է նկարահանել, որի երաժշտությունն ինքն է գրել, գլխավոր դերն ինքն է կատարել և ինքն էլ երգել է: Բացի այդ, Գուրչենկոն շարունակում է հանդես գալ բեմի վրա և նկարահանվել տեսահոլովակներում:

Դիտվել է 1068 անգամ:
Print Friendly

Leave a Reply