Բողոքի ալիքը հասավ Իրան

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 15, 2011 1:21

Բողոքի ցույցերի ալիքը  ողողել է Իրանի մայրաքաղաքը: Թեհրանի կենտրոնում ուժային մարմինները արցունքաբեր գազով ցրում են հակակառավարական ցույցը: Այս մասին հաղորդում է BBC-ին` հղում անելով իր աշխատակիցներին, որոնք այս դեպքերի ականատեսն են եղել:

 Ոստիկանության և ցուցարարների միջև “լուրջ բախումներ” են եղել, շատերը ձերբակալվել են:

Ըստ որոշ տվյալների` Թեհրանի կենտրոնում հանրահավաքին մասնակցել է մի քանի հազար մարդ: Իրանի ընդդիմադիրներին ոգևորել է Թունիսի և Եգիպոսի “գործընկերների” օրինակը, որոնց հաջողվել է կարճ ժամանակում հասնել վարչակարգի փոփոխության:

Հաղորդվում է, որ Իրանի մայրաքաղաքում ուժեղացվում  են անվտանգության միջոցները, հատուկ ծառայությունները արգելափակում են ընդդիմադիրների մուտքը ինտերնետային կայքեր և խլացնում են արբանյակային հեռարձակումը:

 Վերջին անգամ Իրանում մասշտաբային ցույցեր են տեղի ունեցել 2009 թ., երբ ընդդիմադիր ուժերը կարողացան համախմբել հազարավոր մարդկանց` ընդդեմ Մահմուդ Ահմադինեժադի նախագահ վերընտրվելուն: Այն ժամանակ իշխանությունները խեղդեցին  ժողովրդական հեղափոխության ծիլերը զանգվածային ձերբակալություններով ու ցուցադրական դատավարություններով:

  «РБК»

Դիտվել է 1219 անգամ:
Print Friendly

Leave a Reply