30 տարի = 18 օր…

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | February 14, 2011 19:37

1 – Մուբարաքի ինքնահրաժարումից անմիջապես հետո ԱՄՆ-ի նախագահ Օբաման դա բնութագրեց ”Դեպի ժողովրդավարություն անցում, ”փոփոխություն և առաջադիմություն” և …”ազատախոհության հաղթանակ՚”..

2 – Փոփոխությունների ու ժողովրդավարության ձգտող Եգիպտոսի ազատախոհները, սակայն, դեռ շարունակում են համախմբված մնալ ”Ալթահրիր” հրապարակի պատվանդանների վրա և …պահանջատեր լինել Մուբարաքին փոխարինած Զինխորհրդից:

3 – Զինխորհուրդը լուծարել է Եգիպտոսի երկպալատ խորհրդարանները, առկախել երկրի Սահմանադրական օրենքի կիրարկումը ընդհուպ` մինչև սեպտեմբեր, երբ կայանալու են նոր ընտրություններ:

4 – Հետմուբարաքային փուլում` Զինխորհրդի  իշխանախմբից ժողովրդական իշխանության անցնելու 8-ամսյա ինչպիսի± հոլովույթ է ապրելու փոփոխությունների տենչած Եգիպտոսի ժողովուրդը:

5-Անցումային կարճատև թե երկարատև փուլից հետո (դեռ ժողովրդի արձագանքը մի կողմ թողած), ինչ երաշխիքներով են օժտված լինելու Զինվորական խորհրդի այն հայտարարությունները, որոնց համաձայն` տեղի կունենան ժողովրդավարական ընտրություններ և կձևավորվեն ժողովրդաընտիր կառավարություն-խորհրդարաններ:

6 – Եգիպտոսը, ինչ խոսք, միջազգային համբավ է վայելում նաև ու մանավանդ իր դերով ու դիրքով` տարածաշրջանի հաշվին ու հատկապես Իսրայելի նկատմամբ իր դիրքորոշմամբ, որը, պարզ է, վերջին 30 տարում համահունչ է եղել ԱՄՆ տարածաշրջանային քաղաքականությանը, այն է` Իսրայել պետության լիարժեք անվտանգությունը:

-ԱՀԱՎԱՍԻԿ.

7 – Պատկերացնենք մի պահ Կահիրեի ”Ալթահրիր” հրապարակը. հարյուր հազարավոր ցուցարարներª պաղեստինյան իրավազուրկ ժողովրդի դատին ի պաշտպան ու Եգիպտոս-Իսրայել ”Քեմփ Դեյվիդ” պայմանագիրը բեկանել պահանջող…

8 – Տվյալ դեպքում (որի հավանականությունը քիչ չէ), նույն Օբամայի բնութագրականները, թիվ 1-ում արված, ինչով կփոխարինվեն, եթե ոչ`հակաժողովրդավարներ՚, ”ծայրահեղականներ” ու ”տեռորիստներ”-ով…

– ՊԱՐԶՎՈՒՄ Է.

9 – ԱՄՆ գերպետության ու առհասարակ հետնորդ եվրոկառույցների համար ազատախոհական գաղափարներն ու ազատատենչ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների կիրառելիությունը հասունանում են ոչ թե երկարուձիգ 30 տարիների ”խաղաղ” պայմաններում, այլև, անհրաժեշտ են ևս որոշիչ հավելյալ 18 օրեր, որպեսզի իրենց վրա խարանված ամոթի տեսարանները ”քողարկեն” ժողովրդավարությո¯ւն, փոփոխությո¯ւն, ազատախոհությո¯ւն պիղատոսաբանություններով…

“ԱԼԻՔ” ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՎՈՐ

ԽՄԲԱԳԻՐ ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է 1477 անգամ:
Print Friendly

Leave a Reply