Նորածին տղան պարզվեց` աղջիկ է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 14, 2011 19:46

Հարավային Աֆրիկայում մի անսովոր դեպք է գրանցվել. 29-ամյա Մադելեշիա Հիսկոկը,  երբ հետազոտվելով  տեղեկացավ, որ ինքը տղա է ունենալու, իր ավագ դստեր ու ամուսնու հետ համապատասխան գնումներ կատարեց: Երեխան ծնվեց  ժամանակին: Բժիշկները շնորհավորեցին ծննդկանին, իսկ նորածնին ի պատիվ հոր, անվանեցին Քենեթ: Սակայն, մի քանի օր անց, երիտասարդ մայրիկն ինչ որ բան կասկածեց. խորացված հետազոտությամբ պարզվեց, որ երեխան տառապում է ադրենալային հիպերպլազիա կոչված բացառիկ հիվանդությամբ, որի դեպքում երեխայի մոտ նկատվում են արական հորմոնների գերակտիվություն: Այսինքն` ներքին կառուցվածքով սեռական օրգաններն իգական են, սակայն արտաքին տեսքով նմանվում են արականին: Նման շեղումներ հազվադեպ են պատահում, մոտավորապես` 15000-ից մեկի մոտ: Ծնողները ստիպված էին երեխայի ծննդյան վկայականի մեջ ուղղում կատարել:

Դիտվել է 2236 անգամ:
Print Friendly

Leave a Reply