Օվսաննա Հովսեփյան. “Գայլերն իրականում խանգարում են ոչ թե գյուղացիներին, այլ հենց կառավարությանը”

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 14, 2011 16:24

Ի?նչա պետք կենդանուն ապրելու համար` սնվել:
Ի?նչա պետք սնվելու համար` սնունդ:
Ի?նչ անել, եթե քո սնունդը զենքով ձյաձյաները արդեն եկել տարել են, որ իրանց տղամարդ զգան, ու դու մնացել ես սոված ու ապրել է պետք, ձագերիդ կերակրել է պետք: Իհարկե, պետք է մի բան անել… հո չե?ս մահանալու:

Իսկ մեր կառավարությունը, որը, ինչպես միշտ, որպես հարցի լավագույն լուծում տեսնում է ՄԱՀԸ, ամեն սպանված գայլի համար “պարգևատրում է” 100.000 դրամ:

Գայլերը իրականում խանգարում են ոչ թե գյուղացիներին, այլ հենց կառավարությանը, որովհետև ցույց են տալիս, թե ինչ անհուսալի վիճակա արդեն անտառներում, ինչ աստիճանի են պակասել վայրի կենդանիները, որ գայլի նման զգույշ ու իտելեկտուալ կեդանին, որին գրեթե անհնարա որսալ, իրա կյանքը վտանգելով իջնումա գյուղերը, որ գոյատևի, ուրիշ այլընտրաք չկա արդեն: Այ էդ աստիճանի ողբերգական վիճակա մեր անտառներում: Գայլերը խանգարում են կառավարության որսի բիզնեսին…

Անտառում այլևս բնական սանիտարներ պետք չեն, մեր դարի սանիտարները զենքով են…

մինչև երբ?…

Մինչը երբ պիտի բոլորս պատասխան տանք մեկս մյուսի արարքների համար? Մինչը երբ պիտի գայլերը պատասխան տան որսորդների “որպես տղամարդ” ինքնահաստատման համար? Միչև երբ պիտի ձեր երեխաները պատասխան տան ձեր ամեն մի սպանած գայլի համար? Միչև երբ պիտի ՄԱՀԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԻ?

Դու’ք, ԲնԱվիրման նախարարության պեչատին տիրապետող որոշում կայացնողներ, քանի կյանք եք ստեղծել, որ այդքան հեշտությամբ վերացնելու թույլատվություն եք տալիս?

Ես ինքս յուրաքանչյուրիդ կպարգևատրեմ 1.000.000 դրամ ամեն հատիկ գայլի, լորի, աղվեսի, եղնիկի կյանք ստեղծելու համար:

Իսկ եթե չեք կարում ստեղծեք, գոնե ՊԱՀՊԱՆԵՔ … դա ձեր ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԱ:

Երկրագունդը մարմինա մսից ու արյունից, ու ինքն էլ համբերություն ունի…

Օվսաննա ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դիտվել է 2542 անգամ:
Print Friendly

Leave a Reply