Եգիպտոսի սահմանադրությունը կգրվի 10 օրում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 14, 2011 16:21
Մուբարաքի պաշտոնաթողությունից հետո
Եգիպտոսի զինված ուժերի գերագույն խորհուրդը մտադիր է երկրի նոր սահմանադրությունը գրել 10-օրյա ժամկետում, հայտնում է Agence France-Presse-ը: Երկու ամսվա ընթացքում պետք է անցկացվի երկրի հիմնական օրենքի ռեֆերենդում: Նախկին սահմանադրությունը չէր գոհացնում նրանով, որ ընտրություններին մասնակիցների քանակը սահմանափակ էր, իսկ ընդդիմությունը զրկված երկրի քաղաքական կյանքին լիարժեք մասնակցելուց: Մուբարաքի պաշտոնաթողությունից հետո (2011-ի փետրվարի 11), երկրի զինված ուժերի Գերագույն խորհուրդը ցրել էր պառլամենտն ու դադարեցրել Սահմանադրության գործունեությունը:






Facebook
Tweet This
Email This Post
