Շավարշ Քոչարյանն ընդունեց «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության տնօրենների խորհրդի պատվիրակությանը
Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | February 14, 2011 15:47
Այսօր փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն ընդունեց ն «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության տնօրենների խորհրդի անդամներին ընկերության փոխնախագահ Ստեֆանն Տոդորովի գլխավորությամբ:
Ողջունելով հյուրերին Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալը բարձր գնահատեց հեռուստառադիոընկերության գործունեությունը` ընդգծելով, որ այն հետխորհրդային տարածքում կայացած կառույց է, որն ունի իր մշտական լսարանը:
Ստեֆանն Տոդորովը ներկայացրեց ընկերության ընթացիկ աշխատանքները, իրականացվելիք բարեփոխումների ծրագրերը, թվային հեռարձակմանը անցնելու նախապատրաստությունները:
Հանդիպմանը քննարկվեցին հեռուստառադիոընկերության գործունեությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:






Facebook
Tweet This
Email This Post
