2011թ-ի հունվարին ծնունդների թիվն ավելացել է շուրջ 100-ով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | February 14, 2011 14:43
Հունվարի 1-ից փետրվարի 13-ն ընկած ժամանակահատվածում Երեւանում ծնվել է 2 409 երեխա, որից 675-ը լույս աշխարհ է եկել փետրվարին, 1 734-ը` հունվարին: Նշենք, որ 2010թ-ի հունվարին Երեւանում գրանցվել է 1 636 ծնունդ: 2011թ-ի հունվարին ծնունդների թիվն ավելացել է 98-ով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ առողջապահության նախարարութան բժշկական օգնության կազմակերպման մոր եւ մանկան առողջության պահպանման բաժնից, հունվարի 1-ից փետրվարի 13-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի ծննդատներում արտերկրից ծննդաբերել է 9 կին, 1 724-ը Երեւանի բնակիչներ են եղել, մնացածը` մարզերից, հատկապես` Արմավիրից, Կոտայքից, Արագածոտնից:
Հունվարի 1-ից փետրվարի 13-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի ծննդատներում իրականացվել է 711 կեսարյան հատում: Նշենք, որ հանրապետությունում 2008թ-ի հուլիսի 6-ից գործում է ծննդօգնութան հավաստագրերի համակարգը, որով ծննդօգնությունն իրականացվում է անվճար: Ընթացիկ տարվա հունվարի 1-ից անվճար իրականացվում է նաեւ 0-7 տարեկան երեխաների բուժօգնությունը:






Facebook
Tweet This
Email This Post
