Լիլիթ Մկրտչյանը և Էլինա Դանիելյանը կխաղան Դոհայում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 14, 2011 14:27

Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) հովանու ներքո անցկացվող «Գրան պրի» շախմատի կանանց ստուգատեսի շրջանակում վերջին մրցաշարը կկայնա փետրվարի 22-ից մինչև մարտի 5-ը Կատարի մայրաքաղաք Դոհայում: Կմասնակցեն նաև Հայաստանի ներկայացուցիչներ Լիլիթ Մկրտչյանը (2475) և Էլինա Դանիելյանը (2454): Նրանց մրցակիցները կլինեն Համփի Կոներուն (2604, Հնդկաստան), Նանա Ձագնիձան (2550, Վրաստան), Անտոանետա Ստեֆանովան (2546, Բուլղարիա), Պիա  Կրամլինգը (2516, Շվեդիա), Մայա Չիբուրդանիձեն (2502, Վրաստան), Մարի Սեբագը (2489, Ֆրանսիա), Սյույ Յուհուան (2484, Չինաստան), Շեն Յանը (2443, Չինաստան), Բաթույագ Մոնղոլթուլը (2410, Մոնղոլիա), Մարթա  Ֆյերոն (հունվարին վարկանիշ չունի, Էկվադոր): Հիշեցնենք, որ ժամկետից շուտ «Գրան պրի» մրցաշարի հաղթող է դարձել աշխարհի չեմպիոնուհի Խոու Յիֆանը: Ընդհանուր հաշվարկով այն մարզուհիհին, ով կզբաղեցնի երկրորդ տեղը, նա էլ աշխարհի չեմպիոնուհու կոչումը կվիճարկի այդ տիտղոսի տիրակալ չինացի շախմատիստուհու հետ: Այդ անելու լավագույն հնարավորություններն ունի Ձագնիձեն:

Դիտվել է 1264 անգամ:
Print Friendly

Leave a Reply