Երկուսը` պատվո պատվանդանին
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | փետրվարի 14, 2011 14:21
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտված ձյուդոյի աշխարհի գավաթի մրցափուլում Հայաստանի ներկայացուցիչներից երկուսը կանգնեցին պատվո պատվանդանին: 60 կգ քաշային Հովհաննես Դավթյանը եզրափակչում պարտվելով ճապոնացի Հիրոֆումի Յամամոտոյին բավարարվեց արծաթե մեդալով:66 կգ ձյուդոյիստների պայքարում Արմեն Նազարյանը կիսաեզրափակչում զիջեց ճապոնացի Յունպեյ Մորիշիտային: Սակայն 3-րդ տեղի համար հանդիպումում հրազդանցի մարզիկը հաղթեց հունգարացի Ժոլտ Գորյանաչին և բրոնզե մեդալի տիրացավ:
Դիտվել է 1116 անգամ:





Facebook
Tweet This