Փակ է Սելիմի լեռնանցքը և Շիրակի 11 ճանապարհներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 14, 2011 13:55

Այսօր` ժամը 11.00-ի դրությամբ, հանրապետությունում փակ են Գեղարքունիքի մարզի Սելիմի լեռնանցքը, Շիրակի մարզի Շաղիկ, Բերդաշեն, Ծաղկուտ, Գառնառիճ, Ալվար, Պաղակն, Ձորակերտ,Արտենիս, Դարիկ, Լորասար, Եղնաջուր համայնքների ճանապարհները: Դժվարանցանելի ճանապարհներ հանրապետությունում չկան:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հաղորդում են, որ ճանապարհների մաքրման ուղղությամբ Գեղարքունիքի մարզում աշխատում է 2 միավոր տեխնիկա և 7-ը` Կոտայքի մարզում:

Դիտվել է 1194 անգամ:
Print Friendly

Leave a Reply