Ավտոպատահար Հալաբյան փողոցում. 1 մարդ մահացել է, 3-ը հիվանդանոցում են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 14, 2011 13:34

Երեկ` ժամը 23.22-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հալաբյան փողոցի թիվ 43 շենքի հարակից տարածքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, ավտոմեքենաներից մեկում հրդեհ է բռնկվել, կան տուժածներ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել 2 մարտական հաշվարկ եւ Փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատի  հերթապահ խումբը:

Դեռևս չպարզված համգամանքներում բախվել են «Սամանդ» մակնիշի 3457Տ պետհամարանիշով, «ՎԱԶ 107» մակնիշի 5126Տ պետհամարանիշով, «Տոյոտա Քեմրի» մակնիշի 41 TD 444 պետհամարանիշով  ավտոմեքենաները, ինչի հետևանքով 1976թ. ծնված Արթուր Խաչատրյանը, 1972թ. ծնված Լևիկ Առաքելյանը, 1988թ. ծնված Արա և 1959թ. ծնված Վարդան Համբարձումյանները ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Տեղի է ունեցել էլեկտրալարերի կարճ միացում, որը մարվել է տեղի ուժերով:

Փրկարաների կողմից տուժածները դուրս են բերվել ավտոմեքենաներից և հանձնվել շտապ օգնության աշխատակիցներին, որոնք տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղից ստացվել է տեղեկատվություն, որ ժամը 00.45-ի սահմանններում Լ.Առաքելյանը մահացել է:  Բժիշկների կողմից մյուս տուժածների առողջական վիճակը գնահատվել է կայուն ծանր:

Դիտվել է 1432 անգամ:
Print Friendly

Leave a Reply