Ձնաբքից 7 մեքենա են դուրս հանել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 14, 2011 13:27

Փետրվարի 12-ին ժամը 23.40-ին տեղեկատվություն է ստացվել, որ ձնաբքի հետևանքով փակվել է Գորիս-Սիսիան ավտոճանապարհի 14-ից 17-րդ կիլոմետրի հատվածը, ավտոճանա­պարհը երկկողմանի փակվել և վերահսկվում է ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից:

Փետրվարի 13-ին ժամը 00.25-ին ստացված տեղեկատվության համաձայն` ձնաբքի մեջ մնացել են ավտոմեքենաներ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:  Դեպքի վայր են մեկնել Գորիս քաղաքի հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները:  Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր ժամանելը Ճանշին-ի աշխատակիցների կողմից ձնաբքից դուրս է բերվել երեք մարդատար ավտոմեքենա (3 վարորդ և 6 ուղևոր):

Ժամը 04.00-ին ստացված տեղեկատվության համաձայն` տվյալ ավտոճանապարհով Սիսիան քաղաքի կողմից առկա է ավտոմեքենաների հոսք, որոնք հայտնվում են ձնաբքի մեջ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:  Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատ:  Մինչև ժամը 07.20-ը փրկարարների կողմից ձնաբքում հայտնված չորս ավտոմեքենաներից դուրս են բերվել 4 վարորդ և 4 ուղևոր, որոնք տեղափոխվել են Գորիս քաղաք:

Ժամը 09.30-ին տեղեկատվություն է ստացվել, որ Գորիս և Սիսիան քաղաքների Ճանշին-ի  աշխատակիցների կողմից կատարված աշխատանքների արդյունքում Գորիս-Սիսիան ավտոճանապարհը դարձել է անցանելի:

Դիտվել է 789 անգամ:
Print Friendly

Leave a Reply