Շմոլ գազից 10 մարդ է թունավորվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | February 14, 2011 13:21
Փետրվարի 11-ին տեղեկատվություն է ստացվել, որ փետրվարի 9-ին ժամը 02.00-ի սահմաններում շմոլ գազից թունավորումով իրենց մոտ են հոսպիտալացվել Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Հ.Մեղապարտի փողոցի թիվ 8 շենքի 15-րդ բնակարանի բնակիչներ 1947թ. ծնված Հասմիկ Խաչատրյանը, 1993թ. ծնված Մաքսիմ և 1994թ. ծնված Միհրան Ղարաջյանները: Տուժածները ստացել են առաջին բուժօգնությունը և դուրս գրվել: Նույն օրը ժամը 16.42-ին տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ նույն քաղաքի Մ.Գորկու փողոցի թիվ 14 տան լոգարանում հայտնաբերվել է տանտեր 1936թ. ծնված Ալբերտ Մելքոնյանի դին: Նախնական տվյալներով մահվան պատճառ է հանդիսացել է շմոլ գազից թունավորումը:
Փետրվարի 12-ին ժամը 00.20-ին տեղեկատվություն է ստացվել, որ շմոլ գազից թունավորումով «Մուրացան» համալսարանական հիվանդանոց է հոսպիտալացվել Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 2007թ. ծնված Անժելա Հովսեփյանը: Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:
Նույն օրը ժամը 09.00-ին ստացված տեղեկատվության համաձայն փետրվարի 11-ին ժամը 21.50-ին շմոլ գազից թունավորումով Արմավիր քաղաքի հիվանդանոց են տեղափոխվել Արմավիր քաղաքի Հայրենյաց փողոցի 32-րդ շենքի թիվ 11 բնակարանի բնակիչներ 1994թ. ծնված Քնարիկ Կարապետյանը և 2000թ. ծնված Արմիկ Կարապետյանը: Բժիշկների կողմից տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Նույն օրը ժամը 18.25-ին ստացված տեղեկատվության համաձայն` ժամը 12.30-ին շմոլ գազից թունավորումով Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի հիվանդանոց են տեղափոխվել Ստեփանավան քաղաքի Պրոմեթևս փողոցի 11-րդ շենքի թիվ 18 բնակարանի բնակիչներ 1947թ. ծնված Անահիտ Աբգարյանը, 1936թ. ծնված Սվետլանա Աբգարյանը և 1933թ.ծնված Մկրտիչ Տեր-Մկրտչյանը: Բժիշկների կողմից տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:






Facebook
Tweet This
Email This Post
