Հրդեհի 7 դեպք` անցած երեք օրերին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 14, 2011 13:17

Փետրվարի 11-ին ժամը 13.20-ին տեղեկատվություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մար­զի Կողբ գյուղում:  Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշ­վարկ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.10-ին, մարվել` 16.17-ին: Այրվել են Ս.Աղաբաբյանին պատկանող տան տանիքի փայտյա կառուցատարրերը` 83,2 քմ.մակերեսով և միջհար­կային  փայտյա ծածկը` 64 քմ. մակերեսով:

Նույն օրը ժամը 15.54-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քա­ղա­քի Արցախի պո­ղո­տա­յի 4-րդ նրբանցքի թիվ 4 հասցեում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.00-ին, մարվել` 16.25-ին: «Երջրմուղկոյուղիշին» ՍՊԸ-ին պատկանող տարածքում այրվել է «ԳԱԶ-53» մակնիշի 881 ՏՍ 68 պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենայի թափքը` գազա-էլեկտրաեռակցման սարքավորում­նե­րով:

Նույն օրը ժամը 21.10-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Սպանդարյան փողոցի թիվ 5 շենքի հա­րա­կից տարածքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշ­վարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.30-ին, մարվել` 21.50-ին: Այրվել է Ժ.Տոնոյանին պատկանող «Օպել Վեկտրա» մակնիշի 18 ՕՍ 176 պետհամարանիշով  ավտոմեքենայի շար­ժի­չի տեղամասը և սրահի առջևի հատվածը:

Փետրվարի 12-ին ժամը 15.20-ին ահա­զանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի ՈՒռուտ գյուղում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.10-ին, մարվել` 22.00-ին: Այրվել է Գ. Այվազյանին պատկանող տան բակում պահեստավորված 13 տոնա անասնակեր:

Փետրվարի 13-ին ժամը 01.12-ին ահա­զանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վայոց ձորի մարզի Արփի գյուղում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.53-ին, մարվել` 02.10-ին: Այրվել է Ա. Ավետիսյանին պատկանող տան շքամուտքի տանիքային միջնածածկը` 60 քմ. մակերեսով և կախովի առաստաղը` 30 քմ. մակերեսով:

Նույն օրը ժամը 11.49-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի Գորիս քաղաքի Ավանգարդի փողոցի թիվ 1 տանը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.18-ին, մարվել` 12.21-ին:  Այրվել է Հ.Սարուխանյանին պատկանող մարագը` 12քմ. մակերեսով, 1խմ. փայտ և 5 հակ խոտ:

Փետրվարի 14-ին ժամը 03.19-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղում:  Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.52-ին, մարվել` 05.50-ին: Այրվել է Ս.Մնացականյանի տան ձեղնահարկը ամբողջությամբ` 156 քմ. մակերեսով, այնտեղ կուտակած 150 հակ խոտ և 15քմ. մակերեսով խոհանոցը:

Դիտվել է 1598 անգամ:
Print Friendly

Leave a Reply