Մահապատժից առաջ ստորագրեց` «Քո Վալենտին»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 14, 2011 13:29

Այսօր աշխարհը նշում է սբ Վալենտինի օրը:Կլավդիուս II-ի կայսրության օրոք հոգևորական Վալենտինը գաղտնի պսակադրում էր լեգիոներներին ու նրանց սիրեցյալներին:
269-ին  Հռոմի  բանակը մարտական արշավների համար զինվորների պակաս էր զգում: Կայսրը ամուսնությունները համարեց այդ աղետի հիմնական պատճառը, կարծելով, որ ամուսնացած լեգիոները կայսրության փառքի մասին քիչ է մտածում, քանի որ ընտանիքը պահելու հոգսեր  ունի: Այդ պատճառով, նա հրաման արձակեց, որով արգելվում էր լեգիոներներին ամուսնանալ: Սակայն հոգևորական Վալենտինը շատ ռոմանտիկ էր: Նա սիրում էր հաշտեցնել վիճած անձանց, օգնում էր սիրային նամակներ գրել և լեգիոներների խնդրանքով ծաղիկներ էր  փոխանցում նրանց սիրեցյալներին:

Այդ մասին իմանալով` կայսրը մահապատժի ենթարկեց Վալենտինին:

Ինքը` Վալենտինը, սիրահարված էր բանտապանի դստերը: Ինչպես վկայում է լեգենդը, մահապատժից առաջ նա  հրաժեշտի նամակ է գրում աղջկան, ուր պատմում է իր սիրո մասին, իսկ վերջում ստորագրում` «Քո Վալենտին»: Նամակն ընթերցվեց մահապատժից հետո միայն:

Դիտվել է 1401 անգամ:
Print Friendly

Leave a Reply