Տեղաբաշխվել են կարճաժամկետ պարտատոմսեր
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | February 14, 2011 12:33
Այսօր տեղի է ունեցել 26 շաբաթ մարման ժամկետով պետական կարճաժամկետ պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը` 2 մլրդ 425 մլն դրամ, որից մրցակցային` 2 մլրդ 380 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 45 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 480 563 862 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.0000 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 8.0000 տոկոս:
Ֆինանսների նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաղորդում են, որ աճուրդին մասնակցել են 8 դիլեր և Գանձապետական պահառուն:






Facebook
Tweet This
Email This Post
