Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը հունվարին ստացել է 35 բողոք

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | February 14, 2011 10:55

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը հունվարին ստացել է ֆինանսական կազմակերպություններին վերաբերող 35 բողոք: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին գրասենյակից, քաղաքացիների` ֆինանսական կազմակերպություններին չվերաբերող զանգերն ու այցելությունները Հաշտարարի գրասենյակ բազմաթիվ են եղել:

Ֆինանսական կազմակերպություններին վերաբերող 35 բողոքներից 13-ը, համաձայն օրենքի, ենթակա չեն քննության. հաճախորդների մի մասն իրավաբանական անձինք են, որոշ պահանջների վերաբերյալ արդեն իսկ առկա է դատարանի որոշում, կամ գործը գտնվում է դատարանի վարույթում: Հաշտարարի քննությանը ենթակա 22 բողոքներից 2-ը ստացվել են գրավոր տեսքով:

Դիտվել է 883 անգամ:
Print Friendly

Leave a Reply