Պատրաստվում են Երվանդ Քոչարի ստեղծագործությունների արտատպությունները

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | February 14, 2011 10:53

Երվանդ Քոչարի թանգարանը եւ MUSHART ստուդիան համատեղ ձեռնամուխ են եղել նկարչի ստեղծագործությունների սահմանափակ քանակով բարձրարվեստ արտատպությունների պատրաստմանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին թանգարանից, նախաձեռնությունն առաջին անգամ է Հայաստանում իրականացվում, որի նպատակը վարպետի ժառանգության հանրահռչակումն է: Այսուհետ Երվանդ Քոչարի արվեստի երկրպագուները հնարավորություն կունենան այս նոր մատուցմամբ ձեռք բերել ոչ միայն նկարչի գլուխգործոցները, այլեւ ոչ այնքան հայտնի աշխատանքներ, որոնց բնօրինակները գտնվում են պետական եւ մասնավոր հավաքածուներում:

Արդեն տպագրվել են «Սասունցի Դավիթ» էպոսի նկարազարդումները, «Տիգրան Մեծ», «Արփենիկի դիմանկարը», «Ծխամորճով դիմանկարը», «Բանալիով կինը» ստեղծագործությունների արտատպությունները: Իսկ շատ շուտով կտպագրվեն Տրետյակովյան պատկերասրահում գտնվող վարպետի ստեղծագործությունները եւ Փարիզյան շրջանի գրաֆիկական շարքը:

Դիտվել է 927 անգամ:
Print Friendly

Leave a Reply