Ադրբեջանցիները ղարաբաղյան դիրքերի ուղղությամբ 700 կրակոց են արձակել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 14, 2011 10:15

Փետրվարի  6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման  գոտում արձանագրվել է  հրադադարի ռեժիմի խախտման շուրջ   150 դեպք, որի ընթացքում հակառակորդի առաջապահ ստորաբաժանումները հայկական դիրքերի ուղղությամբ արձակել են ավելի քան 700 կրակոց:

Հատկանշական է, որ ի տարբերություն նախորդ խախտումների, անցած յոթնօրյակում ադրբեջանական ուժերն իրենց նախահարձակ գործողություններում բացի այլ հրաձգային զինատեսակներից, առավել հաճախակի են կիրառել  “СВД” և “Սև նետ” տիպի դիպուկահար հրացաններ:

Պաշտպանության բանակի լրատվության բաժնից հաղորդում են, որ չնայած հակառակորդի դրսևորած նկատելի ակտիվությանը, ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շփման գծի բոլոր հատվածներում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և, միաժամանակ, վստահորեն իրականացրել իրենց վերահսկողության տակ գտնվող դիրքերի պաշտպանությունը:

Դիտվել է 2042 անգամ:
Print Friendly

Leave a Reply