Ճապոնիան կորցրել է իր կարգավիճակն աշխարհում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 14, 2011 10:26

ԱՄՆ-ից հետո հզոր տնտեսության դիրքով երկրորդ տեղն այլևս Ճապոնիային չի պատկանում,  հայտարարել է  Agence France-Presse, հիմնվելով փետրվարի 14-ին հրապարակված երկրի ՀՆԱ-ի տվյալների վրա:

2010-ին Ճապոնիայի արտաքին առևտրի ծավալը կազմել է 5474, Չինաստանինը`  5879 տրիլիոն դոլար: Վերջին երեք տարիների ընթացքում  Ճապոնիան ցուցադրել է   մեկ տարվա կտրվածքով տնտեսական աճ` 3,9 տոկոս, իսկ Չինաստանը նույն ժամանակահատվածում` 10,3 տոկոս աճ:

Մյուս զարգացած երկրների համեմատությամբ  տնտեսական ճգնաժամից ամենաշատը տուժել է Ճապոնիան: Կտրուկ կրճատվել է  արտահանվող արտադրանքի ծավալը, որն ապահովում էր ՀՆԱ-ի ծավալը:

Դիտվել է 1469 անգամ:
Print Friendly

Leave a Reply