Եգիպտոսի նախարարների կաբինետն առաջին նիստը գումարեց առանց Մուբարաքի
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 13, 2011 20:16Եգիպտոսի նախարարների կաբինետը, որ ժամանակին Հոսնի Մուբարաքն է նշանակել, առաջին նիստն ունեցավ նրա հրաժարականից հետո:
Ինչպես հաղորդում է BBC-ին, զինվորականները, որոնց է անցել երկրի իշխանությունը, թողել են նախկին կառավարությունը քաղաքական բարեփոխումներ մշակելու համար, որոնք հնարավորություն կտան Եգիպտոսին անցնելու ժողովրդավարության:
“Կառավարության ներկայիս կազմը կպահպանվի մինչև անցումային շրջանի ավարտը, որը կտևի մի քանի ամիս: Հենց այդ ժամանակ էլ, ժողովրդավարական սկզբունքների հիման վրա, կձևավորվի նոր կաբինետը”,- տեղեկացրել է Եգիպտոսի կառավարության մամլո ծառայությունը: Ընդ որում ճշտվում է, որ չի կարելի բացառել առանձին նախարարների փոփոխությունը:
Մեծ Բրիտանիայում Եգիպտոսի դեսպան Հաթեմ Սաիֆ Ալ-Նասրը վստահություն է հայտնել, որ երկրում կանցկացվեն ազատ ժողովրդավարական ընտրություններ, բայց թե ինչպես են անցկացվելու, դեռևս որոշում չի կայացվել:
Մոտ ժամանակներս, գրում է РБК Daily-ին, Հոսնի Մուբարաքի կառավարությունը խոստանում է վերականգնել անվտանգությունն ու կարգուկանոնը երկրում, ինչպես նաև խթանեկ տնտեսական գործընթացները:
Հիշեսնենք, որ Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը փետրվարի 11-ին հրաժարական տվեց` իշխանության ղեկը հանձնելով Զինված ուժերի բարձրագույն խորհրդին, որը ղեկավարում է պաշտպանության նախարար, գեներալ Մոհամմեդ Թանթավին: Մուբարաքը իշխանության ղեկին է եղել 30 տարի` 1981 թ. հոկտեմբերից:
Եգիպտոսում զանգվածային ցույցերի ու անկարգությունների ընթացքում, որոնք շարունակվեցին հունվարի 25-ից, զոհվեց առնվազն 300 մարդ, և վիրավորվեց ավելի քան 5 հազար հոգի:






Facebook
Tweet This
Email This Post
