Տեստոստերոնը խանգարում է զգալ հուզմունքները

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | February 13, 2011 13:19

“Ընկերներն ու բաժակակիցները գենետիկորեն նման են” հոդվածում (Infox.ru) ասվում է, որ ամուր սոցիալական կապերը ձևավորվում են “գենետիկ համախոհների” միջև: Նման գենոտիպով մարդիկ ինքնուրույն և “արհետսական ընտրության” ազդեցությամբ “գտնում” են միմյանց. ասենք` ըստ հետաքրքրության ակումբներում, սպորտային սեկցիաներում և ուսումնական հաստատություններում: Իհարկե, ամուր ընկերության կամ պարզապես լավ փոխհարաբերությունների համար  անհրաժեշտ են ոչ միայն  միանման զարգացած ուղեղներ կամ ընդհանուր հետաքրքրություններ: Անհրաժեշտ է “զգալ” զրուցակցի տրամադրությունն ու հույզերը և ըստ ենթագիտակացական մակարդակում տրվող ազդանշանների` կանխատեսել նրա վարքագիծը: Նման ունակությունը (էմպաթիա) գրեթե առաջնային դեր է խաղում  ընտանեկան հարաբերություններում և աշխատավայրում:

Տեստոստերոնն ընդդեմ զգացմունքների

Հայտնի է, որ կանայք առավել ճշգրիտ են կռահում զրուցակցի տրամադրությունը և “հարթեցնում սուր անկյունները”: Ընդ որում, կանանց այդ ունակությունը բնածին է, “վարժանքների” ոչ ենթակա: Ուտրեխտի համալսարանից  Յակ վան Հոնկը (Jack van Honk) և նրա գործընկերները նշում են, որ կանանց էմպաթիան զգացնել է տալիս նաև հոգեբանական թեստերում. տղամարդիկ շատ ավելի վատ են գլուխ հանում կարեկցանքի և զգացմունքները կռահելու խնդիրներից:

Գիտնականները ենթադրում են, որ էմպաթիայի արտահայտված սեռային դեմորֆիզմը տղամարդկանց հորմոնների ներկայության հետևանք է: Մասնավորապես` տեստոստերոնի, որը ‘”շրջափակում” է ուղեղը դեռ էմբրիոնալ զարգացման փուլում: Օրինակ` հաստավել է, որ պատանիների զգացմունքային նկարագիրը և վարքագիծը մասամբ պայմանավորված է այն հանգամանքով, թե տեստոստերոնի ինչ “չափաքանակ” է նրան բաժին հասել ներարգանդային զարգացման տասներկուերորդից մինչև տասնիններորդ շաբաթի ժամանակատվածում: Ավելին` գոյություն ունի միանգամայն հիմնավորված տեսություն, որի համաձայն` աուտիկ սպեկտրի խանգարումները տեղի են ունենում  ”ներարգանդային” տեստոստերոնի ազդեցությամբ: Այսինքն` այն երեխաները, որոնք չեն կարողանում ընդհանուր լեզու գտնել շրջապատի հետ, ամենայն հավանականությամբ  դեռ մինչև լույս աշխարհ գալը չափազանց  շատ տղամարդկանց հորմոն են ընդունել: Իսկ 2002-2006 թթ. կատարված հետազոտության շնորհիվ գիտնականները գտել են հակառակ համամասնությունը երեխայի պտղաջրում տեստոստերոնի խտության և մայրիկի ու շրջապատի հետ նրա ոչ խոսքային շփման միջև: Այս և ուրիշ տվյալները ցույց են տալիս, որ տեստոստերոնը ազդեցություն է թողնում մարդու` շրջապատող աշխարհը և ուրիշ մարդկանց  “հասկանալու և զգալու” ունակության վրա: Տեստոստերոնի ավելցուկը “խեղդում” է էմպաթիան:  

Փորձի համար գիտնականներն ընտրել են 16 առողջ երիտասարդ կնոջ (20-25 տերական), որոնք երբեք որևէ հորմոնալ պատրաստուկ չեն ընդունել (բացառությամբ հակաբեղմնավորիչների): Փորձի անցկացման ընթացքում փորձարկվողների հորմոնալ ֆոնը չի “խաթարվել” մենստրուալ վերակառուցումների հետևանքով:

Հետազոտողներն առաջարկել են աղջիկներին նկարագրել մարդկանց տրամադրությունը լուսանկարների վերին հատվածի հիման վրա (աչքերը և հոնքերը): Աղջիկները հանձնարարությունը կատարել են նորմալ վիճակում և տեստոստերոնի ազդեցության տակ: Պարզվել է, որ արյան մեջ տեստոստերոնի խտության մեծացմանը զուգընթաց աղջիկները կորցրել են իրենց “բնածին” ունակությունները: Ընդսմին, տղամարդու հորմոնը չի փոխել նրանց տրամադրությունը:

“Նախկինում գիտնականները նման հետազոտություն են անցկացրել տղամարդկանց հետ,- գրում են հետազոտության հեղինակները:- Այն ժամանակ նրանք պարզել են, որ կանանց հորմոնները “սովորեցնում” են տղամարդկանց կարեկցել”: “Testosterone administration impairs cognitive empathy in women depending on second-to-fourth digit ratio” հոդվածում, որ հրապարակվել է PNAS-ում, գիտնականներն առավել մանրամսն են նկարագրում տեստոստերոնի ազդեցությունը հաղորդակցության վրա:

 «INFOX.ru»

Դիտվել է 2565 անգամ:
Print Friendly

Leave a Reply