Աշխարհի ամենաարտասովոր շենքերը. կակտուս-շենք Հոլանդիայում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 13, 2011 12:10
Այժմ շատ ընդունված է շենքերը նախագծելիս և կառուցելիս օգտագործել “կանաչ” տեխնոլոգիաներ: Սրա նպատակն այն է, որ քաղաքում ապրող մարդուն առավելագույնս մոտեցնեն բնությանը: Ռոտերդամում կառուցվում է շքեղ ու արտասովոր 19-հարկանի կակտուս-շենքը, որը բաղկացած է “թերթերից”` շարված միմյանց վրա: Յուրաքանչյուր “թերթ” ավարտվում է կանաչապատ պատշգամբով: “Թերթերն”, ի դեպ, կանոնավոր չեն շարված, նման դասավորությունը առավելագույնի է հասցնում բնական լույսի թափանցումը: Շենքը սպիտակ գույնի է, որպեսզի քիչ տաքանա շոգ եղանակներին: “Կակտուսում” տեղավորված է 98 շատ հարմարավետ բնակարան: Այս անսովոր նախագիծը նպատակ է ունեցել առավելագույն տարածք և լուսավորություն ապահովել յուրաքանչյուր բնակարանում: Քիվանման հատվածները մեծ տերրասներ են այգեգործության համար, որտեղ արևը կարող է ընկնել բույսերի վրա բոլոր կողմերից:






Facebook
Tweet This
Email This Post
