Եմենում ոստիկանները ծեծում են ցուցարարներին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | փետրվարի 13, 2011 11:40
Եմենում և Ալժիրում զանգվածային անկարգությունները, Եգիպտոսի վերջին իրադարձությունների համատեքստում, նոր թափ են առնում: Արաբական Հանրապետության նախագահի հրաժարականից ոգևորված, որին եգիպտացիները հասան երեք շաբաթվա ընթացքում, մի քանի հարյուր ցուցարար հավաքվեց Սանայի կենտրոնում և ուղղվեց դեպի Եգիպտոսի դեսպանատուն` պահանջելով երկրի ղեկավար Աբդալլա Սալեհի հրաժարականը: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:Ոստիկանները թույլ չեն տվել ամբոխին հասնել դեսպանատուն: Մի քանի դաժան բախումների ընթացքում իրավապահները ծեծել են տասնյակ ցուցարարների:
Նախօրեին Ալժիրի մայրաքաղաքում ոստիկանությունը ձերբակալեց 400 ցուցարար: Ալժիրի փողոցներ էր դուրս եկել մի քանի հազար մարդ` “Կորչի ոստիկանական պետությունը”, “Վերադարձրեք մեր Ալժիրը” կարգախոսներով:
Ինչպես և Եգիպտոսում, ընդվզողները Ալժիրում և Եմենում պահանջում են իրենց կառավարությունների վարչակազմի փոփոխություն և տնտեսական բարեփոխումներ:
2001 թ. հունվարի 25-ից Եգիպտոսում զանգվածային բողոքի ցույցեր էին տեղի ունենում 82-ամյա նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականի պահանջով, որը իշխանության ղեկին էր 30 տարի: Ցուցարարները դժգոհ էին, քանի որ նրա կառավարման տարիներին երկրում տարածվել է աղքատությունը, գործազրկությունը և բարձրացել են մթերքների գները: Իրավապահների հետ բախումների ընթացքում զոհվեց ավելի քան 300 ցուցարար:
Փետրվարի 11-ին նախագահ Հոսնի Մուբարաքը վայր դրեց երկրի ղեկավարի լիազորությունները: Այժմ իշխանությունը Եգիպտոսում անցել է Զինված ուժերի բարձրագույն խորհրդին, որը ղեկավարում է պաշտպանության նախարար, գեներալ Մոհամմեդ Թանգավին:
http://top.rbc.ru/politics/13/02/2011/542737.shtml





Facebook
Tweet This