Ալժիրում բռնել են արգելված ցույցի ավելի քան 400 մասնակցի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 13, 2011 11:25

Իրադարձությունները, որոնք հանգեցրին իշխանափոխության Թունիսում, ապա և Եգիպտոսում, այժմ  իրենց արտացոլումն են գտնում Ալժիրում: Երկրի մայքաղաքում, չնայած արգելքին, հավաքվել էր մի քանի հազար մարդ արաբական Արևելքում արդեն սովորական դարձած պահանջներով. “Վարչակազմ` հրաժարական, ժողովրդավարություն”: Սակայն մայրաքաղաքում ոստիկանությունը   ջանում էր դեմն առնել: Ըստ իրավապաշտպանների տվյալների` բռնել են ավելի քան 400 մարդ: Օղակի մեջ են առել կառավարական շենքերը և այն շրջանը, որտեղ գտնվում են առաջատար հրատարակությունների խմբագրությունները: Սակայն, ինչպես հաղորդում է  “Россия – 24”-ը, ընդդիմությունը կարծես մտադիր չէ հրաժարվել իր պահանջներից և խոստանում է նոր ուժեր փողոց հանել:

Խռովությունները շարունակվում են նաև Եմենում, իհարկե, Եգիպտոսի համեմատությամբ ոչ այնքան զանգվածային: Այստեղի մի քանի հարյուր մարդը, իրոք, մի բուռ է Կահիրեի համեմատությամբ: Նրանք պահանջում են նախագահ Ալի Աբդալլա Սալեհի հրաժարականը: Նա ի դեպ, իշխանության ղեկին ավելի երկար է մնացել, քան Մուբարաքը. 1978-ից: Ոստիկանությունն այնտեղ էլ ջանքեր էր գործադրում, որպեսզի եգիպտական սցենարի հնարավորություն չստեղծվի:

Հունվարին արդեն Ալժիրում լուրջ հուզումներ եղել են` կապված հիմնական սննդամթերքի գների բարձրացման հետ, այդ թվում` յուղի և շաքարի: Դրանց զոհ գնաց 5 մարդ, մոտ 800 հոգի վիրավորվեց:  Ժողովրդական ցասումն այն ժամանակ հաջողվեց մարել միայն կառավարության խոստումներից հետո: Պարտավորություն ստանձնեցին սուբսիդավորել մթերային զամբյուղը և  մթերքների գների աճ թույլ չտալ: Այդ դեպքերից հետո իշխանությունները խոստացան ընդդիմությանը զիջումների գնալ:

Դիտվել է 1676 անգամ:
Print Friendly

Leave a Reply