Ալ Պաչինոն խաղալու է Անրի Մատիսի դերը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | February 12, 2011 22:48

France-Presse  գործակալությունը հայտնում է, որ նշանավոր դերասան Ալ Պաչինոն գլխավոր դեր է խաղալու ֆրանսիացի նկարիչ  Անրի Մատիսի կյանքի մասին «Masterpiece» ֆիլմում: Կինոնկարի ռեժիսորը հնդկացու ծագումով կանադացի Դիպա Մեհտան է: Ֆիլմը պատմում է Մատիսի անձնական կյանքի մասին, մասնավորապես` հիվանդապահ Մոնիկ Բուրժուայի հետ հարաբերությունների: Մատիսը Բուրժուայի հետ ծանոթացել է 1942 թ.: Այն ժամանակ նկարիչն անառողջ էր և խնամքի կարիք  ուներ: Առողջանալուց հետո նա խնդրել է Բուրժուային իր բնորդուհին դառնալ:

1943 թ. Բուրժուան միանձնուհի է ձեռնադրվել և հետագայում համոզել Մատիսին աջակցել Վանս քաղաքի մատուռի շինարարությանը: Նկարիչն իրականացրել է շենքի նախագիծը և դարձել  եկեղեցու որմնանկարի հեղինակը, որը ստացել է Ռոզեր անունը:

Նկարահանումների ժամկետը հայտնի չէ: Նախագիծը քաստինգի փուլում է, մնացած դերասանները, բացառությամբ Ալ Պաչինոյի, հաստատված չեն:

Անրի Մատիսը Ֆրանսիայի առավել վառ պոստիմրեսիոնիստներից է: Նա  համավում է ֆովիստների ուղղության առանցքային դեմք:

Դիտվել է 1515 անգամ:
Print Friendly

Leave a Reply