Ժողովուրդը զինվել է Բերլուսկոնիի դեմ թավաներով ու կաթսաներով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 12, 2011 22:44

Միլանում Սիլվիո Բերլուսկոնիի հակառակարոդները թավաների ու կաթսաների օգնությամբ իրենց  բողոքն են արտահայտել Իտալիայի ներկայիս վարչապետին: Ցուցարարները հավաքվել են արդարադատության շենքի մոտ, որտեղ որոշվում է Բերլուսկոնիին մեղադրանք ներկայացնելու հարցը այն բանի համար, որ նա օգտվել է անչափահաս մարմնավաճառի ծառայություններից:

Դատախազները պնդում են, որ պետք է անհապաղ դատական քննություն սկսվի: Ասում են, որ իրենց տրամադրության տակ Բերլուսկոնիի մեղավորության անհերքելի ապացույցներ կան: Սպասվում է, որ դատավարություն սկսել-չսկսելու որոշումը կընդունեն հաջորդ շաբաթ:  Իսկ կիրակի ծրագրված  է երթ Իտալիայի 20 քաղաքներում: Այս մասին հաղորդում է “Россия-24” հեռուստաալիքը:

Խոսքը այսպես կոչված Ռուբիի` մարոկկացի պարուհու գործի մասին է, որին մի քանի ամիս առաջ Բերլուսկոնին, անձամբ զանգահարելով ոստիկանական բաժանմունք, դուրս է բերել ճաղերի հետևից, ուր նա հայտնվել էր գողության պատճառով: Այդ միջադեպից հետո  հետաքննություններ սկսվեցին Միլանի մոտ` Արկորում`վարչապետի վիլլայում տեղի ունեցող երեկույթներին այն ժամանակ անչափահաս Ռուբիի և ուրիշ կանչով մարմնավաճառ աղջիկների մասնակցության կապակցությամբ:

Դիտվել է 1209 անգամ:
Print Friendly

Leave a Reply