Իլհամ Ալիևի աշխատակազմ. “ԵԱՀԿ ՄԽ-ի միակ խնդիրը Հայաստանի վրա ճնշում գործադրելն է”

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 12, 2011 22:40

“Թե’ միջազգային հանրության, թե’ ԵԱՀԿ Մինսկի խմբի միակ խնդիրն այն է, որ Հայաստանին ստիպեն ընդունել բանակցությունների սեղանին դրված առաջարկները”,- ANS հեռուստաալիքին հայտնել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի վարիչի տեղակալ Նովրուզ Մամեդովը: Նրա խոսքով` բանակցությունների  անարդյունավետության դեպքում ռազմական ճանապարհով տարածքները վերադարձնելու մասին հռետորաբանությունը բնական կհնչի:

“Մենք հայկական կողմից սպասում ենք, որ ընդունի բանակցությունների սեղանին դրված առաջարկությունները: Ադրբեջանի ռազմական կոչերի ծավալումը բնական է դիտվում, քանի որ արդեն քանի տարի է, ինչ մենք բանակցություններ ենք վարում: Այդ բանակցությունների անարդյունավետության պատճառով Ադրբեջանի նախագահը հայտարարում է ադրբեջանական բանակի միջոցով հողերն ազատագրելու իրավունքի մասին, և դա բնական է”,- ավելացրել է Մամեդովը:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի փետրվարի 11-ի հայտարարության մեջ  խաղաղության ձեռքբերման ճանապարհին բարենպաստ մթնոլորտի աջակցության համար միջնորդները կրկին կոչ են անում կողմերին “զուսպ լինել, այդ թվում և հրապարակային հայտարարություններում”:

http://www.regnum.ru/news/polit/1374201.html#ixzz1DlHXFETL

Դիտվել է 1457 անգամ:
Print Friendly

Leave a Reply