Լոս Անջելեսում հիվանդանոց են տարել Էլիզաբեթ Թեյլորին

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | February 12, 2011 19:38

Հանրահայտ հոլիվուդյան դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորը հոսպիտալացվել է Լոս Անջելեսում սուր սրտային անբավարարության ախտանշաններով:

Ներկայումս բժիշկները հետևում են 78-ամյա հիվանդի առողջական վիճակին, որը 2009 թ. սրտի վիրահատություն է տարել: Թե ինչքան կմնա նա հիվանդանոցում, առայժմ հայտնի չէ:

Թեյլորը Հոլիվուդի ամենահաջողակ դերասանուհիներից է: Նրա հայտնի աշխատանքներից են   խաղացած դերերը “Կլեոպատրա”, “Կատուն շիկացած տանիքին”, “Ով է վախենում Վիջինյա Վուլֆից” ֆիլմերում:

«Svobodanews.ru»

Դիտվել է 1347 անգամ:
Print Friendly

Leave a Reply