Յուրաքանչյուր հինգերորդ ռուսաստանցին, ըստ ԱՀԿ-ի, մահանում է ալկոհոլից
ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | February 12, 2011 19:26
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների համաձայն` ալկոհոլը աշխարհի բոլոր մահերի գրեթե 4%-ի պատճառն է: Ինչպես հաղորդում է BBC-ին, սպիրտային խմիչքների չարաշահումից ավելի շատ մարդ է մահանում, քան ՁԻԱՀ-ից, տուբերկուլյոզից և պատերազմներից: Եկամուտների աճը Ասիայի և Աֆրիկայի երկրներում հանգեցնում է ալկոհոլամոլության աճի, և զարգացած երկրներում ավելի ու ավելի հաճախ է թունդ հարբեցողություն նկատվում: Ալկոհոլի օգտագործման պատճառով ամենաբարձր մահացությունն արձանագրված է Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում: Այնտեղ յուրաքանչյուր հինգերորդ մահը կապված է սպիրտային խմիչքի օգտագործման հետ:
Ընդհանուր առմամբ, կապված ալկոհոլի օգտագործման հետ, ամեն տարի մահանում է մոտ 2,5 մլն մարդ: Մինչդեռ, ինչպես նշվում է ԱՀԿ-ի զեկույցում, երկրների մեծ մասը չի շտապում խիստ միջոցներ ձեռնարկել սպիրտային խմիչքների օգտագործման հսկողության ուղղությամբ:






Facebook
Tweet This
Email This Post
