Հարավային Սուդանում ավելի քան 100 մարդ է զոհվել զինված բախումների ընթացքում: Երկիրը պատրաստվում է անցնելու անկախ կառավարման
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 12, 2011 19:24
Հարավսուդանական բանակի և խռովարար գեներալ Ջորջ Աթորի մարտիկների զինված բախման հետևանքով մի շաբաթվա ընթացքում ավելի քան 100 մարդ է զոհվել: Հարավային Սուդանը անկախ պետություն դարձավ հունվարյան հանրաքվերի արդյունքում:
Հարավսուդանական բանակի ներկայացուցիչ Ֆիլիպ Ագուրը փետրվարի 10-ին հայտնել է 16 զոհվածների մասին, ներառյալ` չորս զինվոր: Նոր բրիֆինգում սպան հայտնել է Ջոնգլեյ նահանգում 105 զոհվածների մասին, որոնցից 30-ը խռովարար գեներալի կողմնակիցներն են, 39-ը` խաղաղ բնակիչներ, որոնք հայտնվել են մարտերի գոտում: Երկու բանակային բեռնատար պայթել է ականի վրա:
Նա նշել է, որ կռվողները խախտում են հրադադարի համաձայնությունը, որը ձեռք է բերվել խռովարար գեներալի հետ հանրաքվեից առաջ: Այս մասին հաղորդում է “Նովոստի” տեղեկատվական գործակալությունը:






Facebook
Tweet This
Email This Post
