ՄԱԿ-ի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարները ողջունել են Մուբարաքի հեռանալը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 12, 2011 15:02

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հարգում է Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի “դժվար որոշումը”:

“Ես հարգում եմ Մուբարաքի դժվար որոշումը, որն ընդունվել է Եգիպտացի ժողովրդի շատ ավելի լայն շահերից ելնելով,- ասել է Պան Գի Մունը…:- Եգիպտացի ժողովրդի, մասնավորապես` երիտասարդության  ձայնը տեղ հասավ, և հենց նրանք են որոշելու իրենց երկրի ապագան”,- մեջբերում է УНИАН-ը ՄԱԿ-ի ղեկավարի խոսքերը, որն այսօրվա իրադարձությունը համարել է “պատմական պահ”:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը նույնպես ողջունել է հրաժարականի որոշումը: “Ես համառորեն կոչ էի անում շուտափույթ,  կանոնակարգված և խաղաղ կերպով անցնել ժողովրդավարության և   արդարացնել Եգիպոսի ժողովրդի օրինական սպասումները”,- ասվում է Ռասմուսենի հայտարարության մեջ:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Եգիպտոսը` արաբական աշխարհի ամենամեծ երկիրը բնակչությամբ, համարել էՀյուսիսատլանտյան դաշինքի  արժեքավոր գործընկեր Միջերկրածովյան երկխոսության շրջանակներում և առանցքային երկիր տարածաշրջանում:

“Վստահ եմ, որ Եգիպտոսն առաջիկայում էլ կայունության ու անվտանգության գործոն կլինի”,- ասել է Ռասմուսենը:

Դիտվել է 1259 անգամ:
Print Friendly

Leave a Reply