Ամերիկացիները վիտամիններով ծամոն են արտադրել
ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | February 12, 2011 14:23
ԱՄՆ-ի խանութներում նոր տեսակի ծամոն է հայտնվել, որի հիմնական տարբերությունը վիտամինների պարունակությունն է: Արտադրողների խոսքով` ծամոնին ավելացրել են B-6 և B-12 վիտամիններ` օրական չափաբաժնով (մոտ 25%): “Ծամոնի եզակի կարողությունը էներգիան է, որը կարող եք թե փորձել, թե զգալ”,- ասում են նրանք:
Ծամոնին վիտամիններ են սկսել ավելացնել աշխարհի երկու խոշորագույն ապրանքանիշներ` Stride-ը և Trident-ը, որոնք մտնում են Kraft Foods-ի մեջ: Sostav.ru-ն հաղորդում է, որ նոր արտադրանքը պարունակում է C վիտամին և ժենշեն: Ծրագրվում է հետագայում ծամոնին ավելացնել այնպիսի բաղադրատարրեր, ինչպիսիք պարունակում են էներգետիկ ըմպելիքները, դրանք կարող են թարմացնել և լավացնել սպառողների առողջությունը: Վիտամիններով ծամոնների հիմնական նպատակային խումբը 23-27 տարեկան երիտասարդներն են:
«Аргументы и Факты»






Facebook
Tweet This
Email This Post
