Համակարգիչը սովորելու է կարեկցանք ցուցաբերել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 12, 2011 14:08

Կարո՞ղ է արդյոք համակարգիչը հասկանալ, թե ինչ է կատարվում տիրոջ հոգում: Մի բրիտանական խումբ ուսումնասիրում է զգացմունքների արհեստական բանականությունը: Հնարավոր է, որ շատ շուտով համակարգիչները կարողանան ոչ միայն կռահել օգտագործողի զգացմունքները, այլև պատասխանել նրան զգացմունքներով: Քեմբրիջի համալսարանի հետազոտողները կարող են դրա կիրառման տարբեր ոլորտներ գտնել: Զգացմունքային համակարգիչները կարող են օգտակար լինել վարորդներին վարելու ժամանակ, սահմանափակ հնարավորություններով մարդկանց տեղաշարժվելիս, տեղեկատվական բյուրոների հաճախորդներին:

Բրիտանական գիտնականները շարունակում են Տայվանի գործընկերների մշակումները, որոնք լայն հասարակայնությանն են ներկայացրել Էյնշտեյնի դեմքով ռոբոտը: Այն կարող է նմանակել մարդկային զգացմունքները շարժիչների շնորհիվ, որոնք փոխարինում են դիմախաղային մկաններին: Դրանց շնորհիվ ռոբոտը զայրույթ, ուրախություն, խորշանք և զարմանք է արտահայտում:

«BFM.RU»

Դիտվել է 1516 անգամ:
Print Friendly

Leave a Reply