Բախումներ Դիարբեքրիում. քուրդ երիտասարդները հաշիվ են պահանջում Թուրքիայից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 5, 2009 16:27

Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր քաղաքում բախվել են քրդերն ու թուրքերը: «Հայրենասերների ժողովրդավարական երիտասարդություն» կազմակերպության անցկացրած երթի ընթացքում իրավապահների ու մասնակիցների միջեւ ընդհարման արդյունքում վիրավորվել է 1 ոստիկան, 11 հոգի էլ ձերբակալվել է։ Երթին մասնակցել են Դիարբեքիրի նահանգապետն ու շրջանի այլ ղեկավարներ։ Մոտ 1.5 կմ երկարությամբ երթի մասնակիցները ձեռքներին պահել են այրվող ջահեր եւ բարձրացրած պաստառների վրա գրել են` «Սեպտեմբերի մեկը կգա, և Թուրքիայի հանրապետությունը հաշիվ կտա»: Դեմքերը ծածկած երիտասարդներն այրվող շշեր են նետել անվտագությունն ապահովող ուժերի ուղղությամբ։ Ի պատասխան` ոստիկաններն օգտագործել են ջրաշիթեր եւ արցունքաբեր գազ։

Դիտվել է 1242 անգամ:
Print Friendly

Leave a Reply