ԱՄՆ-ում առնետը կանգնեցրել է Boeing-ը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 12, 2011 13:17

Սիեթլ քաղաքի (ԱՄՆ, Վաշինգտոն նահանգ) միջազգային օդանավակայանում երեկ  մեկուկես ժամ հետաձգվեց Դենվերի (Կոլորադո նահանգ) չվերթը: Պատճառը Boeing-737 օդանավում առնետի հայտնաբերումն էր: Այս մասին հաղորդում է Alaska Airlines ավիաընկերությունը:

Կրծողը նկատվել է այն ժամանակ, երբ լայները հեռանում էր տերմինալից: Օդանավի հրամանատարը, պատահածի մասին զեկուցելով դիսպետչերին, օդանավը հետ է դարձրել: Ուղևորներին փոխադրել են ուրիշ օդանավ, որը Դենվեր մեկնեց մեկուկես ժամ անց:

Ինչպես հաղորդել է Alaska Airlines-ի պաշտոնական ներկայացուցիչ Բոբի Իգանը, մինչև ստուգման ավարտը Boeing-737-ը չի շահագործվի: Պետք է ստուգեն, թե արդյոք կրծողը չի վնասել օդանավի սարքերի լարերը կամ հանգույցները: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ օդանավում նաև պետք է կանխարգելիչ դեռատիզացիա (կրծողների ոչնչացում) կատարեն:

«Вести.Ру»

Դիտվել է 1203 անգամ:
Print Friendly

Leave a Reply