Փորձություն Բուլղարիայում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 12, 2011 12:42

Հայաստանի հավաքականի 7 բռնցքամարտիկներ ռինգ դուրս կգան այսօր Բուլղարիայում մեկնարկելիք բռնցքամարտի միջազգային մրցաշարում: Մեր երկրի պատիվը կպաշտպանեն՝ 48 կգ քաշային Հովհաննես Դանիելյանը, 52 կգ քաշայիններ Կարեն Այլազյանը և Նարեկ Աբգարյանը, 60 կգ քաշային Վլադիմիր Սարուխանյանը, 64 կգ քաշային Վոլոդյա Հայրապետյանը, 69 կգ քաշային Սամվել Մաթևոսյանը և 75 կգ քաշային Արթուր Խաչատրյանը: Մեր մի խումբ բռնցքամարտիկներ էլ հնարավորություն կունենան իրենց կարողությունները դրսևորել մայիսի 11-17-ին Չեխիայում կայանալիք բռնցքամարտի միջազգային մրցաշարում:

Դիտվել է 1139 անգամ:
Print Friendly

Leave a Reply