Հոսնի Մուբարաքը մեկնել է Կահիրեից անհայտ ուղղությամբ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ | ankakh | February 11, 2011 19:34
“Ալ Արաբիա” հեռուստաալիքը հաղորդում է, որ Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուրաբարաքը և նրա ընտանիքի անդամները մեկնել են Կահիրեից “անհայտ ուղղությամբ”: Հեռուստաալիքը չի կարող ճշտել, թե դեպի ուր է մեկնել երկրի ղեկավարը, մայրաքաղաքից ուրիշ քաղաք, թե արտասահման:
Նախօրեին “Ալ Ջազիրա” հեռուստաալիքը հաղորդեց, որ երկրի ղեկավարը մի քանի ժամով մեկնել է Շարմ էշ Շեյխ: Ուղևորության նպատակը չհայտնվեց:
Փետրվարի 10-ին Մուբարաքը ուշ երեկոյան դիմեց իր ժողովրդին: Նա ցավակցություն հայտնեց անկարգությունների հետևանքով զոհվածների ընտանիքներին: Նախագահը նաև հայտարարեց, որ մտադիր է լսել ժողովրդի պահանջները: Նա հաստատեց, որ իր թեկնածությունը չի առաջադրի հերթական նախագահական ժամկետի համար և խոստացավ պաշտպանել սահմանադրությունը մինչև իշխանության փոխանցումն այն մարդուն, ով կընտրվի ազնիվ ընտրություններում: Դրա համար նա մտադիր է փոփոխություններ մտցնել սահմանադրության վեց հոդվածներում, իսկ մեկը` վերացնել:
Նախաձեռնություններից մեկը լիազորությունների հանձնումն է փոխնախագահ Օմար Սուլեյմանին` ըստ երկրի սահմանադրության: Այդ քայլը, Մուբարաքի խոսքով, նշանակում է, որ իշխանություններն ընդառաջ են գնում ժողովրդի պահանջներին:
«BFM.RU»






Facebook
Tweet This
Email This Post
