Ահմադինեջադը խոստացել է մարդ ուղարկել տիեզերք

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 11, 2011 17:48

Այսօր,  Իրանում իսլամական հեղափոխության  32-րդ տարեդարձին ելույթ ունենալով, Ահմադինեջադը խոստացել է, որ այս տասնամյակում մարդ կուղարկվի տիեզերք: Նրա գնահատմամբ, 1979-ի հեղափոխությունից  ի վեր Իրանն աննկարագրելի հաջողությունների է հասել տարբեր ոլորտներում և  շարունակում է հաստատուն առաջ   ընթանալ: Մի քանի անգամ ավելացել է արդյունաբերական արտադրությունը, գյուղմթերքի ծավալը 32 տարվա մեջ աճել է 40 անգամ:

«Իսլամական հեղափոխությունն իրականացրել է մարդկության սոցիալական արդարության ու ներդաշնակ զարգացման հույսերը»,-ընդգծել է նա: Հավատացրել է, որ  մինչև ներկայիս կառավարության լիազորության ժամկետի ավարտը ( 2.5 տարի հետո) Իրանում անաշխատության խնդիրը կլուծվի: Նա իսլամական Իրանի մեծագույն ձեռքբերումներից է համարում  միջուկային տեխնոլոգիաները, տիեզերական սարքավորումներն ու Իրանի առաջին արբանյակի արձակումը:

Դիտվել է 1294 անգամ:
Print Friendly

Leave a Reply